ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.12.2015 16:27
Զննությամբ հայտնաբերվել է ապօրինի որս
Դեկտեմբերի 23-ին ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողները ստացված տվյալների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանի Պատարա գյուղի բնակիչ, 1963թ. ծնված Ա. Գ-ի տանը զննությամբ հայտնաբերել են 25 կգ որսի միս, վայրի խոզի 1 գլուխ և 4 ոտք:
Ըստ Ա. Գ-ի հայտարարության՝ նշված միսը վայրի խոզի միս է, որը դեկտեմբերի 22-ին ապօրինի որսացել է նույն համայնքի «Մեյդան» կոչվող տեղամասից: