ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
31.10.2018 11:06
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Ս.թ.հոկտեմբերի 30-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1987թ.ծնված Գ. Ա-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է Տոզ տիպի հրացաև, 100 հատ փամփուշտ, և հայտարարել, որ դրանք 2015թ. գարնանը գտել է Մատաղիս գյուղի «Կետին կլոխ» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Նույն օրը Մարտունու շրջանի բնակիչ, 1965թ.ծնված Յ. Բ-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է 1 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: