ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.06.2018 12:21
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Հունիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Մ.Մ-ն, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն կամովին հանձնել է 2 միավոր ինքնաշեն հրացան՝ առանց համարների, «Ֆ-1» տիպի 1 նռնակ իր պայթուցիչով և տարբեր տրամաչափի 34 փամփուշտ:
* * *
Հունիսի 18-ին Շուշի քաղաքի բնակիչ՝ 1979թ. ծնված Ս.Թ-ն, ոստիկանության Շուշիի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր անընթեռնելի համարներով, կարճեցված փողով հրացան, ձևափոխված 7,62 մմ տրամաչափի մարտականի և նույն տրամաչափի 280 հատ փամփուշտ:
* * *
Հունիսի 18-ին Հադրութի շրջանի Ազոխ գյուղի բնակիչ՝ 1963թ. ծնված Հ.Գ-ն, ոստիկանության Հադրութի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր 16 տրամաչափի որսորդական ողորկափող հրացան՝ ձևափոխած 5,6մմ տրամաչափի՝ մարտականի: