ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.03.2016 17:01
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում
Մարտի 12-ին Ստեփանակերտ քաղաքի Իսակովի փողոցի թիվ 15 շենքի N բնակարանի բնակիչ, 1959թ. ծնված Ռ. Ս-ն ոստիկանության վարչությունում կամովին հանձնել է «Շմայսեր» տիպի 1 ինքնաձիգ, 7.62 մմ տրամաչափի մեկ փող, ինքնաձիգի 18 պահեստատուփ, 200 գր տրոտիլ տիպի 3 պայթուցիչ, տարբեր տիպի 8 նռնակ, նռնակի 6 պայթուցիչ, գնդացրի շղթա, 2 մետր ճայթիչի լար և տարբեր տրամաչափի 1577 փամփուշտ: