ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.09.2018 13:11
Զենքի և ռազմամթերքի կամովին հանձնում «Կակաչ-Կանեփ 2018» համալիր միջոցառման շրջանակում
Ս.թ.սեպտեմբերի 21-ին ժամը 15:00-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժնի ծառայողների կողմից «Կակաչ-կանեփ 2018» համալիր միջոցառման 2-րդ փուլի ընթացքում Ասկերանի շրջանի բնակիչ, 1976թ.ծնված Ա. Հ-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժին կամովին հանձնել է մեկ միավոր կարճեցված փողով և խզակոթով հրացան ձևափոխված մարտականի, 1 հատ տրոտիլ, 3 հատ նռնականետի կրակոցի լիցքեր և 63 հատ փամփուշտ: