ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.12.2018 12:15
Զենքի և զինամթերքի կամովին հանձնում
Ս.թ.դեկտեմբերի 28-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Բ-ն ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր ինքնաշեն հրացան, 2 հատ «ֆ-1» և 1 հատ «ՌԳԴ-5» տիպի նռնակներ՝ պայթուցիչներով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: