ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.06.2014 12:21
Զենքի և զինամթերքի կամովին հանձնում
Հունիսի 6-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ, 1968թ. ծնված Ա. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է ազդանշանային 1 ատրճանակ, «Ֆ-1» տիպի նռնակի լիցքավորված 2 պատյան և 45.5 մմ տրամաչափի 299 փամփուշտ:
***
Հունիսի 6-ին ոստիկանության Մարտակերտի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Վերին Հոռաթաղ գյուղի բնակչուհի, 1963թ. ծնված Վ. Գ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է ինքնաշեն 1 ատրճանակ և 5,6 մմ տրամաչափի 1 փամփուշտ: