ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
20.02.2019 14:04
ԶԵՆՔ,ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Ս.թ.փետրվարի 19-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1960թ.ծնված Ռ. Ս-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ, ինքնաձիգի 5 պահեստատուփ, պահեստատուփ լիցքավորելու համար նախատեսված 4 պահունակ և 185 փամփուշտ, որոնք ըստ նրա ձեռք է բերել ազատագրական մարտերի ժամանակ և ապօրինի պահել Շոշ գյուղի հայրական առանձնատանը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: