ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2019 11:20
ԶԵՆՔ,ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Ս.թ. մարտի 21-ին Մարտունի քաղաքի բնակիչ,1959թ.ծնված Լ. Հ-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է կամովին հանձնել 1 միավոր ինքնաշեն հրացան և նռնականետի 15 հատ լիցք:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ս.թ.մարտի 21-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1963թ.Պ. Գ-ն ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին է կամովին հանձնել 1 միավոր ինքնաշեն ատրճանակ, 1 հատ ատրճանակի փող և 136 հատ ինքնաձիքի փամփուշտներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: