ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.07.2018 12:42
Զենք և ռազմամթերք՝ պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում
Հուլիսի 2-ին տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1987թ. ծնված Վ. Ի-ն, ԱՀ ոստիկանության քրեական hետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր թմբուկավոր ատրճանակ և 16 տրամաչափի ինքնաշեն հրացան:
* * *
Հուլիսի 2-ին տարված բացատրական աշխատանքների արդյունքում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1995թ. ծնված Ս. Շ-ն, ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր «ՌՊԳ-22» տեսակի նռնականետ:
* * *
Հուլիսի 2-ին տարված բացատրական աշխատանքների արդյունքում Մարտունի քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Գ. Գ-ն, ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի ФА0575М համարի ինքնաձիգ, 7 հատ պահեստատուփ, 1 նռնակ , նռնակի 2 պայթուցիչ և տարբեր տրամաչափի 23 փամփուշտ: