ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.05.2015 15:25
Զենք-զինամթերքի հանձնում
Մայիսի 11-ին Ստեփանակերտ քաղաքի Ս. Դավթի փողոցի թիվ 52 շենքի N բնակարանի բնակիչ, 1970թ. ծնված Ն. Մ-ն ԼՂՀ ոստիկանության ՔՀ վարչություն կամովին հանձնել է «Կարաբին» տիպի ինքնաշեն 1 հրացան, հակատանկային 1 ական և տարբեր տրամաչափի 363 փամփուշտ:
****
Մայիսի 11-ին Մարտունու շրջանի Քարահունջ գյուղի բնակիչ, 1984թ. ծնված Պ. Ղ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է տարբեր տիպի 2 նռնակ` իրենց պայթուցիչներով, ինքնաձիգի 4 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 400 փամփուշտ:
****
Մայիսի 11-ին Քաշաթաղի շրջանի Դրախտաձոր գյուղի բնակիչ, 1974թ. ծնված Ա. Մ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿ-74» տիպի 1 ինքնաձիգ, ինքնաձիգի 7 պահեստատուփ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` առանց պայթուցիչի և 7,62 մմ տրամաչափի 125 փամփուշտ: