ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
18.09.2019 10:12
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Սեպտեմբերի 16-ին «Կանեփ-Կակաչ 2019» համալիր միջոցառման 2-րդ փուլի ժամանակ տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի բնակիչ, 1989թ. ծնված Վ. Ա.-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին շրջբաժին կամովին հանձնել է մեկ միավոր ժանգոտված վիճակում գտնվող «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը: