ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.10.2019 11:50
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1996թ. ծնված Ն. Հ.-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է 1 միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, որը նույն օրը ժամը 09:00-ի սահմաններում գտել է Ասկերանի շրջանի Քոսալար կոչվող տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Հոկտեմբերի 28-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1984թ. ծնված Մ. Բ.-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր ինքնաձիգ և մեկ միավոր ինքնաշեն հրացան, որն էլ նույն օրը գտել է Կրկժան թաղամասի վարչական տարածքի անտառից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը: