ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
07.02.2019 17:32
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Ս.թ.փետրվարի 6-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ,1989թ.ծնված Մ. Բ-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր «ԱԿՄՍ» տիպի ինքնաձիգ, որը գտել է Ասկերանի շրջանի Ակնա կոչվող տեղամասից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ս.թ. փետրվարի 6-ին Շուշի քաղաքի բնակիչ, 1978թ.ծնված Ս. Ա-ն ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր հրացան՝ ձևափոխված մարտականի:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: