ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.03.2019 13:04
ԶԵՆՔ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ ԿԱՄԱՎՈՐ ՀԱՆՁՆՈՒՄ
Ս.թ. մարտի 28-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1958թ.ծնված Ա.Դ-ն ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն կամովին հանձնել է մեկ միավոր ակոսափող ատրճանակ, որը ըստ նրա ձեռք է բերել Արցախյան ազատագրական մարտերի ժամանակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչությունը:
Ս.թ. մարտի 28-ին Մարտունու շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Կ. Ա-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է 1 հատ օդաճնշիչ հրացան։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ս.թ.մարտի 28-ին Ճարտար քաղաքի բնակիչ, 1969թ.ծնված Գ. Հ-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր ինքնաշեն ատրճանակ, 1 հատ «Ֆ-1» և 1 հատ «ՌԳԴ» տիպի նռնակներ՝ իրենց պայթուցիչներով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ս.թ. մարտի 28-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1983թ.ծնված Կ. Ս-ն ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժին կամովին հանձնել է 1 հատ «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ իր պահեստատուփով, որը ըստ նրա ս.թ. մարտի 27-ին գտել է Քաշաթաղի շրջանի գյուղերից մեկի հարակից տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժինը: