ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
05.12.2019 12:09
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Դեկտեմբերի 4-ին Մարտունու շրջանի բնակչուհի,1949թ. ծնված Մ. Ա.-ն ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժին կամովին հանձնել է 1 միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Դեկտեմբերի 4-ին Քարվաճառ քաղաքի բնակիչ, 1989թ. ծնված Ս. Ա.-ն ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժին կամովին հանձնել է 4 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 3 հատ ինքնաձիգի պահեստատուփ և 352 փամփուշտ, որոնք նույն օրը հայտնաբերել է «նախկին ջրերի գործարան» կոչվող տեղամասից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շահումյանի շրջանային բաժինը: