ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
28.12.2019 12:02
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Դեկտեմբերի 27-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Խ.-ն ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն կամովին հանձնել է 1 միավոր «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 8 հատ «ԱԿ-74»-ի պահեստատուփ, 6 հատ «Մ-7» տիպի, 1 հատ «ՌԳԴ» տիպի, 1 հատ «Ֆ-1» տիպի նռնակ, 1 հատ լուսարձակային հրթիռ և 298 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, որը նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում գտել է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գտնվող իր պապական տան նկուղից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: