ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
11.08.2020 15:02
Զենք, զինամթերքի կամավոր հանձնում
Oգոստոսի 10-ին Ասկերանի շրջանի բնակիչ, 1978թ.ծնված Գ. Ն.-ն ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին կամովին հանձնել է մեկ միավոր «ՏՕԶ» հրացան, որը հայտնաբերել է Արցախյան պատերազմի ժամանակ Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի վարչական տարածքի «Ջամիլու» կոչվող տեղանքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:
Օգոստոսի 10-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1985թ.ծնված Հ. Հ.-ն ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին է կամովին հանձնման «ՏՕԶ-8» մոդելի հրացան, որը գտել է օգոստոսի 9-ին ժամը 08:00-ին Մեխակավանի տարածքից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը: