ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.04.2014 02:47
Զենք-զինամթերք
Ապրիլի 27-ին Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի բնակիչ, 1973թ. ծնված Խ. Խ-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է «ԱԿՄ» տիպի 1 ինքնաձիգ` իր պահեստատուփով:
Ապրիլի 28-ին ոստիկանության Մարտակերտի շրջբաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Հաթերք գյուղի բնակիչ, 1964թ. ծնված Ռ. Ա-ն ոստիկանության շրջբաժին կամովին հանձնել է առանց խզակոթի «Մոսին» տիպի 1 հրացան, «ՊԿ» տիպի գնդացրի 1 փող, ինքնաձիգի 1 պահեստատուփ և տարբեր տրամաչափի 133 փամփուշտ: