ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.06.2014 15:09
Զենք-զինամթերք` բացատրական աշխատանքների արդյունքում
Հունիսի 12-ին ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության և քննչական վարչության Ստեփանակերտի քննչական բաժնի ծառայողների կողմից տարված պրոֆիլակտիկ բացատրական աշխատանքների արդյունքում Տիգրան Մեծի փողոցի թիվ 8 շենքի N բնակարանի բնակիչ, 1949թ. ծնված Ռ. Գ-ն ոստիկանության քաղվարչություն կամովին հանձնել է ինքնաշեն 1 ատրճանակ, «Տրոտիլ» տեսակի պայթուցիչ, ինքնաձիգի 6 պահեստատուփ, «Մոսին» տիպի հրացանի փող` պահեստամասերով, «Տոզ» տիպի հրացանի փող, «Ֆ-1» տիպի 2 նռնակ, նռնակի 5 պայթուցիչ, «ԱԿ-74» տիպի ինքնաձիգի փող, տարբեր տեսակի հրացանների պահեստամասեր և 5,45 մմ տրամաչափի 180 փամփուշտ: