ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
02.03.2016 09:22
Երկու վրաերթի դեպք` մայրաքաղաքում
Փետրվարի 29-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել այն մասին, որ ձախ նախաբազկի մակերեսային սալջարդ վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել Ա. Իսակովի փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակչուհի, 1955թ. ծնված Վ. Օ-ն:
Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 09:00-ի սահմաններում, Հեքիմյան փողոցի թիվ 2գ շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Է. Մ-ն, վարելով իրեն պատկանող «Միցուբիշի Աուտլանդեր» մակնիշի ավտոմեքենան, Ա. Իսակովի և Գ. Ստարովոյտովայի փողոցների խաչմերուկում՝ հետիոտնային անցումի վրա, վրաերթի է ենթարկել Վ. Օ-ին և նրան տեղափոխել հիվանդանոց:
****
Փետրվարի 29-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի սալջարդ վնասվածքով բուժօգնության է դիմել Գ. Նժդեհի փողոցի թիվ 68 շենքի N բնակարանի բնակչուհի, 1940թ. ծնված Ս. Շ-ն:
Պարզվել է, որ փետրվարի 27-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ա. Իսահակյան փողոցի N տան բնակիչ, 1985թ. ծնված Լ. Ա-ն իրեն պատկանող «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Ս. Շ-ին: