ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.09.2014 17:05
Երկու վրաերթ` մեկ օրում
Սեպտեմբերի 8-ին, ժամը 08:50-ի սահմաններում, Մարտունու շրջանի Քերթ գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Ա. Ա-ն, վարելով իրեն պատկանող «ԳԱԶ-2410» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 56 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Իսակովի փողոցի թիվ 4ա շենքի N բնակարանի բնակչուհի, 1982թ. ծնված Լ. Ա-ին, ինչի հետևանքով վերջինս ոտքի սալջարդ վնասվածքով դիմել է Հանրապետական բժշկական կենտրոն:
***
Սեպտեմբերի 8-ին «Արևիկ մանկական բուժմիավորում» ՓԲ ընկերությունից ոստիկանության Ստեփանակերտի քաղվարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ գլխուղեղի ցնցումով և գանգուղեղային փակ վնասվածք հարցականով իրենց մոտ է տեղափոխվել Ս. Դավթի փողոցի թիվ 54 շենքի N բնակարանի բնակիչ, 2007թ. ծնված Ա. Չ-ն:
Պարզվել է, որ նույն օրը` ժամը 13:10-ի սահմաններում, Մ. Սպարապետի փողոցի N տան բնակիչ, 1964թ. ծնված Ս. Օ-ն, վարելով իրեն պատկանող «Ֆոլկսվագեն Քեդի» մակնիշի ավտոմեքենան, Ս. Դավթի և Եղիշե Չարենցի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Ա. Չ-ին, ինչի հետևանքով վերջինս ստացել է նշված վնասվածքները: