ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.07.2018 12:48
Երկու զոհ և երկու վիրավոր՝ վթարի հետևանքով
Հուլիսի 2-ին ժամը 07:20-ի սահմաններում Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի վարչական տարածքի «Քարագլուխ» կոչվող տեղանքում նույն շրջանի Նորագյուղ գյուղի բնակիչ 1963թ. ծնված Ա. Ք-ն, վարելով «ԶԻԼ-130» ավտոմեքենան, կորցրել է կառավարումը և գլորվել, ինչի հետևանքով ինքը և ավտոմեքենայի թափքում գտնվող համագյուղացի 2003թ. ծնված Ա. Հ-ն ստացել են մարմնական վնասվածքներ, իսկ մյուս ուղևորներ, նույն գյուղի բնակիչներ` 2001թ. ծնված Մ. Բ-ն և 2001 Ս. Ղ-ն ստացած վնասվածքներից տեղում մահացել են: