ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
12.05.2020 15:30
Երթևեկությունը 5 ժամով կդադարեցվի. ՃՈ հայտարարությունը
Արցախի Հանրապետության ոստիկանության Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մայիսի 13-ին, ժամը` 09:30-ից մայրաքաղաքի Նաբերեժնայա և Լազարև փողոցների խաչմերուկից մինչև Շինարարների փողոցի խաչմերուկն ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքեր կիրականացվեն, այդ իսկ պատճառով նշված հատվածում երթևեկությունը 5 ժամով կդադարեցվի:
Լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար զանգահարել` 047-94-02-17 հեռախոսահամարին: