ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
26.01.2017 15:49
Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը
Հունվարի 25-ին ոստիկանության Քաշաթաղի շրջբաժնի անչափահասների գործերով տեսուչի կողմից կատարված ստուգումներով պարզվել է, որ Բերձոր քաղաքում տեղակայված «ԼՂՀ երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի տնօրեն` Բերձոր քաղաքի թիվ 7 թաղամասի N տան բնակիչ, 1953թ. ծնված Ս. Ք-ն, փոխտնօրեն` Բերձոր քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 49 շենքի N բնակարանի բնակչուհի, 1986թ. ծնված Է. Խ-ն, դայակներ` Բերձոր քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 63 շենքի N բնակարանի բնակչուհի, 1981թ. ծնված Է. Յ-ն, Բերձոր քաղաքի 5-րդ թաղամասի թիվ N տան բնակչուհի, 1997թ. ծնված Մ. Յ-ն և դաստիարակ` Բերձոր քաղաքի 7-րդ թաղամասի թիվ N տան բնակչուհի, 1990թ. ծնված Լ. Ի-ն պարբերաբար ծեծում և նվաստացնում են նույն հաստատության սաններ` 2012թ. ծնված Պ. Ա-ին, 2002թ. ծնված Մ. Բ-ին, 2002թ. ծնված Մ. Գ-ին, 2005թ. ծնված Վ. Թ-ին և 2008թ. ծնված Հ. Ս-ին: