ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.02.2015 17:42
Դրամապանակից գողացել է 600.000 դրամ
Փետրվարի 2-ին գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մարտակերտի շրջբաժին բերման ենթարկված` Ստեփանակերտ քաղաքի Չարենցի փողոցի N տան բնակիչ, 1991թ. ծնված Գ. Գ-ի հետ տարված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ վերջինս, 2014թ. նոյեմբերի 2-ին` ժամը 18:00-ի սահմաններում, պատուհանի ապակե փեղկը հանելով, մուտք է գործել Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 54 հասցեում տեղակայված` 1937թ. ծնված Ռ. Օ-ին պատկանող խանութ և դրամապանակից գողացել 600.000 ՀՀ դրամ: