ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2020 15:19
Դպրոցից փաստաթղթեր է գողացել
Հունվարի 7-ին Շուշիի շրջանի բնակիչ, 1991թ.ծնված Ք. Ն.-ն հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժին առ այն, որ գյուղի դպրոցի տնօրենի աշխատասենյակի դուռը բաց է և ներսում գտնվող փաստաթղթերը խառնված են իրար:
Ոստիկանության ծառայողները պարզել են , որ հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը նույն շրջանի բնակիչ, 1977թ.ծնված Հ. Մ.-ն վրեժխնդրությունից ելնելով նշված դպրոցի տնօրենի աշխատասենյակի մուտքի դռան փականը ջարդելու միջոցով մուտք է գործել ներս և գողացել 5 հատ դասամատյան, 3 հատ հրամանագիրք, 1 հատ պլան-նոթատետր, ելից-մտից փաստաթղթերի մեկական մատյան, մանկխորի արձանագրության մատյան, միջնակարգ դպրոցի կանոնադրություն և Ժ. Ն.-ի անվան անձնական գործը, որոնք տեղափոխել և թաքցրել է իր տանը:
Նշված փաստաթղթերն հայտնաբերվել և վերցրվել են:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Շուշիի շրջանային բաժինը: