ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
19.06.2014 16:58
Դիմում-բողոք բնակիչներից
Հունիսի 18-ին Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 95 շենքի բնակիչներից ոստիկանության քաղվարչություն դիմում է ստացվել այն մասին, որ Մարտունու փողոցի թիվ 7 շենքի N բնակարանի բնակիչ, 1977թ. ծնված Դ. Հ-ն մշտապես անսթափ վիճակում հայհոյում է շենքի բնակիչներին, իսկ հունիսի 12-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ականատես են եղել, թե ինչպես է վերջինս նշված շենքի շքամուտքում անհիմն ծեծի ենթարկում Թումանյան փողոցի թիվ 75 շենքի N բնակարանի բնակիչներ` 1957թ. ծնված Վ. Հ-ին և 1994թ. ծնված Ա. Մ-ին: