ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.01.2021 11:38
Դիակ է հայտնաբերվել
Դեկտեմբերի 30-ին ժամը 17:50-ին շտապ բուժօգնության կայանից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ կանչով մեկնել են Ստեփանակերտ քաղաքի Առուշանով փողոցի թիվ 37 տուն, որտեղ հայտնաբերվել է տղամարդու դիակ:
Ստուգմամբ պարզվել է, որ հայտնաբերված դիակը հանդիսանում է նշված տան բնակիչ,1994թ.ծնված Վ. Մ.-ն։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: