ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
29.05.2018 12:25
«ԳԱԶել-33022»-ի վարորդը ստացել է վնասվածքներ
Մայիսի 27-ին ժամը 09:50-ին «Մարտունու շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ոստիկանության Մարտունու շրջանային բաժին այն մասին, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Ճարտար քաղաքի բնակիչ՝ 1969թ. ծնված Պ.Ա-ն:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 08:30-ի սահմաններում Պ.Ա-ն Ճարտար քաղաքի եկեղեցու տարածքում, «Հայկական գյուղի զարգացման հիմնադրամ»-ի կողմից օգտագործվող «ԳԱԶել-33022» ավտոմեքենան նորոգելու ժամանակ՝ ավտոմեքենան առաջ է ընթացել և վերջինիս քարշ տալով պատճառել մարմնական վնասվածքներ: