ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
25.02.2020 12:52
Դժբախտ պատահար Մարտակերտի շրջանում. ավտոմեքենան գլորվել է ձորը
Փետրվարի 24-ին ժամը 20:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակիչ,1984թ. ծնված Ս.Ս.-ն «Միցուբիշի Լ-200» մակնիշի ավտոմեքենան նույն քաղաքի բնակչուհի, 1990թ.ծնված Ա. Ս.-ի հետ ներկայացել են Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի վարչական տարածքում տեղակայված ինտերնետ ցանցի ալեհավաքակայանի մոտ, որտեղ Ս.Ս.-ն ավտոմեքենայից իջել է, իսկ ուղևոր Ա.Ս.-ն մնացել է ավտոմեքենայի մեջ, որոշ ժամանակ անց ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվել է և գլորվել ձորը, ինչի հետևանքով սրահում գտնվող Ա.Ս.-ն մահացել է:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ՔԿ-ն: