ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.09.2020 14:31
Դեղորայքային թունավորման դեպք՝ մայրաքաղաքում
Սեպտեմբերի 20-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 19:10-ին դեղորայքային թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակչուհի, 2020թ.ծնված Լ. Լ.-ն :
Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Լ.-ն դեղորայքային թունավորումը ստացել է սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ի սահմաններում, մոր` 1994թ.ծնված Ա. Մ.-ի կողմից երեխու մոտ առաջացած աղեստամոքսային խնդիրը վերացնելու նպատակով` գլիցերինի մոմիկի փոխարեն շփոթմամբ «Պապավերին» մոմիկ տեղադրելու հետևանքով:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: