ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
01.04.2020 11:14
Դեղորայքային թունավորման դեպք է գրանցվել
Մարտի 31-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին առ այն, որ նույն օրը ժամը 14:15-ին դեղորայքային թունավորումով Մարտակերտի շրջանի բնակչուհի, 2018թ. ծնված Տ. Ա.-ն տեղափոխվել «Արևիկ մանկական բուժմիավորում»:
ԱՀ ոստիկանության ծառայողը պարզել է, որ նույն օրը ժամը 13:00-ի սահմաններում Տ. Ա.-ն իրենց տան ննջասենյակում մնալով ծնողների հսկողությունից դուրս կուլ է տվել «Նորիպրել» տեսակի դեղահաբ և թունավորվել:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: