ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
30.05.2020 11:53
Դանակով հարվածել են որովայնին
Մայիսի 30-ին Մարտակերտի շրջանային բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ նույն օրը ժամը 00:05-ին որովայնի ծակած վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված Ա. Հ.-ն:
ԱՀ ոստիկանուոթյան ծառայողը պարզել է, որ մայիսի 29-ին ժամը 23:00-ի սահմաններում տանը, Ա. Հ.-ի և 2004թ.ծնված Ի. Հ.-ի միջև վիճաբանություն է առաջացել, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Ա. Հ.-ի որովայնի մասին:
Ի. Հ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: