ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.11.2019 12:39
Գույքի ոչնչացման հատկանիշներ են առկա
Նոյեմբերի 21-ին Ասկերանի շրջանային դատախազությունից նյութեր են ստացվել ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժին առ այն, որ նոյեմբերի 13-ին «berdpress.info» ինտերնետային կայքում տեղեկատվություն էր հրապարակվել հին Նորագյուղի տարածքում տեղակայված դպրոցի շենքի վիճակի վերաբերյալ, որին կից լուսանկարներց ու բուն տեքստից նկատելի է, որ դպրոցի շենքը և հարակից օբյեկտները վնասված են, տարբեր մասեր ապամոնտաժված և քանդված, որն առերևույթ վկայում է գույքի ոչնչացման հատկանիշների առկայության մասին:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը: