ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
23.04.2019 10:53
ԳՈՒՅՔԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՈՒՄ
Ս.թ.ապրիլի 21-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ժամը 11:35-ի սահմաններում, մայրաքաղաքի բնակիչ, 1979թ.ծնված Կ. Բ-ն ալկոհոլային ազդեցության տակ ներկայանալով Ստեփանակերտ քաղաքի Կնունյանցներ փողոց, երկաթե գործիքով մի քանի անգամ հարվածներ է հասցրել տներից մեկի մուտքի դռանը և պատուհանին, որի արդյունքում ջարդել է նշված պատուհանի և դռան ապակիները:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: