ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
14.02.2019 11:22
ԳՈՒՅՔԻ ԴԻՏԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՈՉՆՉԱՑՈՒՄ
Ս.թ.փետրվարի 13-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:48-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝ 1997թ.ծնված Վ. Ա-ն և 2000թ.ծնված է. Բ-ն անձնական հարաբերությունները պարզելու նպատակով, ներկայացել են մայրաքաղաքում տեղակայված բանկերից մեկը և վիճաբանության մեջ մտել ԱՀ ոստիկանության պետական պահպանության ոստիկան Գ. Գ-ի հետ, որի ժամանակ Վ. Ա-ն ձեռքով ջարդել է բանկի մուտքի դռան կողային ապակին ու Է. Բ-ի հետ մտել բանկի սրահը:
Նշված անձիք բերման են ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Վնասի չափը պարզվում է: