ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
10.09.2018 12:01
Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը
Ս.թ. սեպտեմբերի 8-ին «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ-ից ԱՀ ոստիկանության Հադրութի շրջբաժին գրություն է ստացվել այն մասին, որ օգոստոսի 28-ին ընկերության Հադրութի շրջանային բաժնի աշխատակիցների կողմից Հակակու համայնքի տարածքում «Վայ-Ֆայ» համացանցի կապի մուտքի կետի ստուգման ժամանակ պարզվել է, որ համացանցի սնուցման մալուխներից որոշները գտնվում են կտրված վիճակում:
Վնասի չափը պարզվում է: