ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
24.06.2020 10:12
Գույքային վնասներ՝ռեստորանային համալիրում
Հունիսի 22-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն է մուտքագրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1958թ.ծնված Ս. Դ.-ի դիմումն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերին իրեն պատկանող «Ամրոց» ռեստորանային համալիրը վարձակալական հիմունքներով և համատեղ պայմանագրով տվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1962թ.ծնված Կ. Մ.-ին, սակայն վերջինս 2020թ. ապրիլ ամսին նշված ռեստորանային համալիրը հանձնելու ընթացքում պարզվել է, որ առկա է գույքային վնասներ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: