ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.08.2020 11:32
Գումար է հափշտակել
Օգոստոսի 7-ին ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1978թ.ծնված Ժ. Չ.-ի օգոստոսի 4-ին ներկայացրած 30.000 դրամ գումարի կորստյան դիմումի շուրջ՝ համատեղ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժնի ծառայողների հետ կատարված ստուգումներից պարզվել է, որ նշված գումարը` հուլիսի 31-ին ժամը 15:30-ի սահմաններում, ԱՀ անշարժ գույքի կադաստրի Մարտակերտի մասնաճյուղի աշխատասենյակից գաղտնի հափշտակել է ՀՀ Կոտայքի մարզի բնակչուհի, 1979թ.ծնված Գ. Ա.-ն , այնուհետև ծախսել իր անձնական կարիքների համար:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: