ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
06.11.2017 16:02
Գողությունը կատարել է քրեակատարողական վարչությունից փախուստի դիմած դատապարտյալը
Նոյեմբերի 4-ին ժամը 15:10-ին ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1962թ. ծնված Վ.Դ-ն դիմել է այն մասին, որ նոյեմբերի 3-ի ժամը 20:00-ից մինչև նոյեմբերի 4-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը Խնածախ գյուղի տարածքի «Փահլուր» կոչվող տեղանքից գողացել է փարախում կապված իրեն պատկանող ձին:ԱՀ ոստիկանության քրեական հետախուզության և Ստեփանակերտի քաղաքային վարչության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչությունից սույն թվականի նոյեմբերի 2-ին, փախուստի դիմած 1999թ. ծնված Գ.Ս-ն :