ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
27.01.2015 17:39
Գողությունը բացահայտվեց ՀՀ և ԼՂՀ ոստիկանության ծառայողների համատեղ ուժերով
Հունվարի 23-ին հաղորդվել էր Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղի բնակչուհի, 1973թ. ծնված Ա. Օ-ին պատկանող խանութից գողություն կատարելու մասին:
ՀՀ ոստիկանության և ԼՂՀ ոստիկանության ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը հունվարի 21-ի լույս 22-ի գիշերը կատարել են` ՀՀ Էջմիածին քաղաքի Դերժինսկու փողոցի N տան բնակիչ, 1989թ. ծնված Մ. Պ-ն, ՀՀ Երևան քաղաքի Իսակովի փողոցի թիվ 38 շենքի N բնակարանի բնակիչ, 1983թ. ծնված Ա. Մ-ն և ՀՀ Արմավիրի մարզի Զվարթնոց գյուղի բնակիչ, 1985թ. ծնված Լ. Ս-ն:
Նշված անձինք ձերբակալված են:
Գողոնը մասամբ առգրավված է: