ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
21.06.2017 16:32
Գողությունը բացահայտվեց «Տաք» հետքերով
Հունիսի 20-ին ժամը 12:15-ին Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակչուհի 1983թ. ծնված Ք.Պ-ն ոստիկանության Մարտունու շրջբաժին է դիմել այն մասին, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 12:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Մարտունի քաղաքի Վ.Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանի թիվ 8 լսարանի սեղանին թողնված իր պայուսակից հափշտակել է 20 000 դրամ:
«Տաք» հետքերով ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում նշված գողությունը կատարելու կասկածանքով ոստիկանության շրջբաժին բերման է ենթարկվել Մարտունի քաղաքի բնակիչ 1996թ. ծնված Ն.Մ-ն:
Գողոնն առգրավվել է: