ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
03.07.2019 10:19
ԳՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է ՏԱՔ ՀԵՏՔԵՐՈՎ
Ս.թ.հուլիսի 2-ին հաղորդագրություն էինք տարածել Ստեփանակերտ քաղաքի Մ. Մաշտոց փողոցում գտնվող «Մենք ենք մեր սարերը» հուշահամալիրի տարածքում տեղակայված ԱՁ առևտրի սրահներից մեկից գողություն կատարելու մասին:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները՝ համատեղ Մարտակերտի շրջանային բաժնի ծառայողների հետ պարզել են, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի բնակիչ, 2004թ.ծնված Ֆ. Խ-ն:
Ֆ. Խ-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն: