ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
15.06.2020 12:35
Գողություն՝բնակարանից
Հունիսի 13-ին Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1990թ.ծնված Ա. Մ.-ն
հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ իր կողմից տնօրինվող բնակարանից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության ծառայողները պարզել են, որ հունիսի 12-ի ժամը 08:00-ից մինչև հունիսի 13-ի ժամը 16:20-նն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը պատուհանի ջարդված ապակու փեղկով, մեխանիկական ներգործությամբ, դռան փականը բացելու միջոցով մուտք է գործել Ա. Մ.-ի կողմից վարձակալական հիմունքներով տնօրինվող բնակարան և հյուրասենյակում տեղադրված պահարանից գաղտնի հափշտակել վերջինիս պատկանող անձնագիրը, այդի քարտը, վարորդական վկայականը, դրամապանակը և տարբեր տեսակի քաղաքացիական հագուստներ` 3 հատ ջինսե տաբատ, 2 հատ բաճկոն, 16 հատ տարբեր տեսակի կարճաթև մայկաներ, 3 զույգ կոշիկ, 1 հատ ժամացույց, 2 հատ կաշվե գոտիներ և 1 զույգ կաշվե ձեռնոց:
Պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1982թ.ծնված Ա. Մ.-ն :
Ա. Մ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին:
Գողոնն հայտնաբերված և առգրավված է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը: