ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
22.03.2017 17:26
Գողություն՝ Մատաղիս գյուղում
Մարտի 21-ին Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Մ. Խ-ն դիմել է այն մասին, որ մարտի 19-ի ժամը 23:00–ից մինչև մարտի 21-ի ժամը 20:00–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք իր բնակարանի մուտքի դռան կողպեքը ջարդելու միջոցով մուտք են գործել և ննջասենյակից գաղտնի հափշտակել 1 հատ «Սամսունգ» մոդելի համակարգչի էկրան, 3 հատ զինվորական համազգեստ, 1 զույգ զինվորական ճտքակոշիկ, 1 հատ «Q-7» մոդելի բջջային հեռախոս և 140.000 ՀՀ դրամ: