ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
08.10.2019 10:50
Գողություն՝ մայրաքաղաքում
Հոկտեմբերի 7-ին Հադրութի շրջանի բնակիչ, 1998թ.ծնված Ա. Վ.-ն դիմել է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն, որ հոկտեմբերի 6-ին ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 7-ի ժամը 08:20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, իր կողմից վարձակալած Ստեփանակերտ քաղաքի Ռաֆֆու փողոցում գտնվող տան սենյակում գտվող իր տաբատի գրպանից գողացել է 41.000 դրամ գումար:
Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը կատարել է Ասկերանի շրջանի բնակիչ, 2001թ.ծնված Ս. Պ.-ն :
Գողոնն առգրավված է:
Ս. Պ.-ն բերման է ենթարկվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: