ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
09.04.2018 15:13
Գողություն՝ արհեստանոցից
Ապրիլի 7-ին Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ գյուղի բնակիչ՝ 1977թ. ծնված Է.Մ-ն դիմել է Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ մարտի 25-ից մինչև ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մուտք են գործել Գետավան գյուղի տարածքում տեղակայված իրեն վստահված «Սասուն 2004» ՍՊԸ-ին պատկանող փայտամշակման արհեստանոցի տարածք և գաղտնի հափշտակել 7 հատ սղոց, տեղում ջարդել և հափշտակել 4 էլեկտրական շարժիչի մասեր, ջարդել «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենայի շարժիչ և գողացել մասերը: