ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
13.07.2019 11:40
ԳՈՂՈՒԹՅՈՒՆ՝ ԱՎՏՈՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԵՏԻՑ
Ս.թ.հուլիսի 12-ին ժամը 12:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ս. Դ-ն, հեռախոսով հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ մայրաքաղաքի Նաբերեժնայա փողոցում տեղակայված ավտոսպասարկման կետից գողություն է կատարվել:
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 02:00-ից մինչև 09:00-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը նշված հասցեում տեղակայված ավտոսպասարկման կետի պահեստի պատուհանը բացելու միջոցով մուտք է գործել այնտեղ և գողացել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի 97 հատ տարբեր տեսակի ավտոպահեստամաս, «Մերսեդես Բենզ» մակնիշի ավտոմեքենայի 5 հատ թոկ, և 4 հատ 4լ տարողությամբ «ZIK» տեսակի շարժիչի յուղ:
Վնասի չափը պարզվում է:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: