ԿԱՅՔԻ ՔԱՐՏԵԶ
ԹԵԺ ԳԻԾ
16.05.2018 12:45
Գողություն
Մայիսի 16-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Ե.Մ-ն դիմել է ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ մայիսի 15-ին ժամը 21:00-ից մինչև 22:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը իր տնից գողացել է 170.000 դրամ գումար:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, նշված գողությունը կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել նույն քաղաքի բնակիչ՝ 1963թ. ծնված Վ.Հ-ն, ում տաբատի գրպանում զննությամբ հայտնաբերվել է գողոնի մի մասը: